Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը «Սանասարյան հանը» թողնել Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրինության տակ։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ժամանակ»–ին, Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան հանը» վճռաբեկ դատարանի վճռով վերադարձավ հայոց պատրիարքարանին։
Նշվում է, որ «Սանասարյան հանի» վերադարձի համար արք. Արամ Աթեշյանը դատարան էր դիմել դեռևս 2014–ի հուլիսի 3–ին։
Նշենք, որ «Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։
«Սանասարյան հանը» կտակված է եղել Էրզրումի հայտնի «Սանասարյան» հայկական վարժարանի սաներին: