Թուրքիայում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսվում է ապրիլի սկզբին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի միջև Սիրիայի խնդիրների լուծման շուրջ բանակցությունները շարունակվում են:
«Մարտի 14-ին Մոսկվայում մեր արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպում տեղի կունենա: Իսկ մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կկայանա»: