Միրիամ Բաղդասարյանը ցնցել է կանադական «Ձայնի» ժյուրիին

10:58     20 փետրվարի, 2018

Հայաստանցի Միրիամ Բաղդասարյանը փայլուն կերպով անցավ «Ձայնը» (La Voix) նախագծի կանադական տարբերակի կույր լսումների փուլը՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, որոնք նրան հոտնկայս էին ծափահարում, փոխանցում է Sputnik-Արմենիան:

«Այնպիսի տպավորություն է, որ մեկի փոխարեն չորս ձայն ենք լսում։ Դու իսկապես կարող ես ցանկացած ուղղությամբ գնալ։ Այս ձայնը կարող է հասնել երկիրնք ու երկիր վերադառնալ։ Դու ինձ խենթացրիր», — պարզապես բղավում էր Լարա Ֆաբիանը՝ հայտարարելով, որ աղջիկը հենց հիմա պետք է իրեն ընտրի։

«Սկզբում ինձ թվաց, որ շատ ակադեմիական ես երգում։ Մտածեցի՝ պետք է սահմաններից դուրս գա։ Եվ ահա՝ դուրս եկար։ Դու ասես այլմոլորակային լինես, որի միջից մի ուրիշ էակ է դուրս գալիս», — ասաց Գարուն՝ հավելելով, որ չգիտի՝ ինչ կարող է սովորեցնել Միրիամին, նրա «խենթությունը» վեր հանելուց բացի։

Իսկ հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Ալեքս Նևսկին ասաց, որ Միրիամը հրաշագործ է։

Արդյունքում Միրիամ Բաղդասարյանն ընտրեց Լարա Ֆաբիանին։ 

Միրիամ Բաղդասարյանի ելույթը կարելի է լսել TVA հեռուստաալիքի կայքում՝ այս հղումով:



© armedia.am