Դոնալդ Թրամփը գլխավորում է ԱՄՆ նախագահների ժողովրդականության հակավարկանիշը: Այս մասին վկայում են Boise-ի համալսարանի հետազտության արդյունքները:
ԱՄՆ 45-րդ նախագահից հաջողվել է առաջ անցնել երկիր 15-րդ նախագահ Ջեյմս Բյուկենենին, որի լիազորությունների ավարտից մեկ ամիս անց սկսվեց քաղաքացիական պատերազմ, և ԱՄՆ 9-րդ նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնին, ով մահացել է լիազորությունը ստանձնելու մեկ ամիս անց:
ԱՄՆ ամենաժողովրդական նախագահները ամերիկացիների կարծիքով Աբրահամ Լինկոլնն է, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Սպիտակ տան նախկին տերը՝ Բարաք Օբաման, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: