Սաուդյան արաբիայի ամենախոշոր անգլալեզու հրատարակչություններից մեկը՝ Arab News-ը, հոդված է տպագրել հայկական խոհանոցի մասին, որում պատմել է, թե ինչպես են հայ ավանդական կերակրատեսակները օր օրի գրավում երկրի բնակիչների սրտերը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
«Առաջին հայկական ռեստորանը Սաուդյան Արաբիայում՝ «Լուսինը», բացվել է 2009թ. Էր Ռիադում, հետո բացվել են ռեստորանի մասնաճյուղերը: Դրանց ճաշացանկի մեջ մտել են հայկական գրեթե բոլոր ավանդական կերակրատեսակները, որոնք միանգամից գերել են սաուդցիներին»,- գրում է Arab News-ը:
Հրատարակչությունը նշում է, որ վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի բնակիչնեը հատկապես հավանում են հայկական տոլման, մսով, բանջարեղենով այլ ճաշատեսակներ, ինչպես նաև բաստուրման և սուջուխը: Հենց խոհանոցի շնորհիվ սաուդցիները ավելի շատ իմացան հայ ժողովրդի պատմության և ավանդույթների մասին: