Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել է Հունաստան, փոխանցում է politischios.gr-ը:
Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել:
«Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,-նշում է աղբյուրը: