2018 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կիրականացվի 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը բխում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով, ծրագիրը նախատեսում է 96 գործողություն տարբեր ոլորտներում, և այն մշակվել է քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության պայմաններում։
«Նախկին ծրագրի իրականացման դիտարկումներից եզրակացություններ են արվել։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցության առումով», - նշել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման վրա կծախսվի 17 մլն եվրո։
Ծրագիրը ներառում է 5 տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ընտրական համակարգի բարելավում, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, երեխաների իրավունքների պաշտպանություն, պայքար խտրականության դեմ: