«Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունն այսուհետ ուղիղ չվերթեր կիրականացնի Վոլգոգրադից Երևան

10:14     21 փետրվարի, 2018

«Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը 2018 թվականի ապրիլի 24-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Վոլգոգրադից դեպի Երևան։ Այս մասին տեղեկացրել է «СоцИнформБюро»-ն` հղում կատարելով Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայությանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Ըստ ծառայության հաղորդած տեղեկության` թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին։

Օդանավը Վոլգոգրադից դուրս կգա ժամը 21:45-ին, իսկ Երևանից`19:45։ Թռիչքը կտևի երկու ժամ։ Այս պահին տոմսերն արդեն վաճառվում են։


© armedia.am