Թուրքիան կրկին պետք է վերանայի ամուսնական դավաճանության քրեականացումը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` բարձրացնելով այն հարցը, որը ժամանակին աշխարհիկ թուրքերի վրդովմունքն առաջացրեց և ԵՄ նախազգուշացմանն արժանացավ, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս հարցը բարձրացրեց 2004-ին, երբ իշխանության եկավ: Սակայն առաջարկն ընդդիմության բացասական արձագանքին արժանացավ, իսկ ԵՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա կարող է խանգարել միությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին:
«Կարծում եմ, որ տեղին է նորից ամուսնական անհավատարմության հարցը քննարկել, քանի որ մեր հասարակությունն այլ կերպ է ընդունում բարոյական արժեքները», - խորհրդարանում ելույթից հետո լրագրողներին ասել է Էրդողանը: