ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի առաջարկությանը: Այդ մասին գրում է Jerusalem Post իսրայելական թերթը՝ իրադրությանը ծանոթ իր աղբյուրներին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից մշակվող մերձավորարևելյան կարգավորման պլանի շուրջ կայացած դռնփակ խորհրդակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջերադ Քուշները, միջազգային պայմանագրերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը և ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ի պատասխան դիվանագետների հարցերի, հայտնել են, որ նման խորհրդաժողովի նախապատարստումը առնվազն մեկ տարի կպահանջի: Մինչդեռ կարգավորման ամերիկյան պլանը կարող է իրականացվել կարճ ժամանակում:
Ամերիկյան այդ պլանի մանրամասները չեն հաղորդվում, միայն նշվում է, որ «երկու կողմին Էլդրա մի քանի պահեր դուր կգան, իսկ մի քանիսը դուր չեն գա»