ԱՄՆ քաղաքացիների 50 տոկոսից ավելին «գլխավոր թշնամի» է համարում Հյուսիսային Կորեային։ Այս մասին վկայում են Gallup-ի համազգային հարցման արդյունքները։
Նշվում է, որ նման կարծիք ունի երեք անգամ ավելի շատ մարդ, քան 2016 թվականին։
«Թշնամիների ցուցակի» 2-րդ տեղում Ռուսաստանն է (19 տոկոս)։ Փորձագետները կարծում են, որ դա կապված է «ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության» հետ։
Առաջատարների թվում են նաև Չինաստանը (11%), Իրանը (7%), ինչպես նաև Իրաքը (2%):