Ռուսաստանցի սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը շարունակում է հայերեն սովորել:
Instagram-ի իր էջում Յանան տեղադրել է տեսագրություն, որում փորձում է արտասանել «մակարոն» բառի հայերեն տարբերակը՝ երկարակլորախմորածակ, որը գործնականում չի կիրառվում հայերենում։
«Ընկերներ, մենք շարունակում են «Սովորում ենք հայոց լեզուն» խորագիրը, և մեր հաջորդ բառը կլինի «մակարոնը»», - ասում է Յանան:
Նշենք, որ Յանա Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է։