Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է դպրոցներում չօգտագործել «երկու» գնահատականը և չհեռացնել աշակերտներին դպրոցից, որպեսզի չվնասեն երեխաներին։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսել ենք, որ և՛ ամերիկյան, և՛ մեր դպրոցներում աշակերտների գնդակահարությունները կապված են աշակերտների վատ սովորելու կամ վատ պահվածքի համար դպրոցից հեռացնելու հետ...Միգուցե չեղարկե՞նք դպրոցից հեռացնելու իրավունքը։ Եվ ընդհանրապես հանենք «երկու» բառը։ Հնարավոր չէ դրական գնահատական դնել, մի դրեք, որ չվնասենք։ Եվ հեռացնել էլ պետք չէ»,–հայտարարել է նա։