Գերմանացի օլիմպիական մարզիկների հովանավոր ընկերություններից մեկը՝ Krombacher-ը, մարզիկներին տրամադրել է 3.5 հազար լիտր ոչ ալկոհոլային գարեջուր և ևս 11 հազար էլ ալկոհոլային։ Մարզիկներին ոչ ալկոհոլային գարեջուր խմել խորհուրդ են տվել բժիշկները, որպեսզի մարզումներից հետո նրանք վերականգնեն ուժերն ու առողջությունը։ Այս մասին հաղորդում է ''Vesti.ru''-ն՝ հղում կատարելով The New York Times-ին։
Մարզիկների օրգանիզմին ոչ ալկոհոլային գարեջրի ազդեցության մասին խոսել է Գերմանիայի հավաքականի դահուկորդների բժիշկ Յոհաննես Շերը 2009 թվականին, ով նշել էր, որ գարեջուրը կրճատում է շնչուղիների բորբոքումները և ոչնչացնում վարակները։