ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 21-ին մահացել է զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը եղել է հոսպիտալում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը»,- ասել է Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակը չի նշել զինծառայողի մահվան պատճառներին՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. մահվան հանգամանքները պարզվում են: