Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել են նախընտրական դաշինքի ստեղծման մասին: Այս քայլն ուղղված է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար 2019 թվականի նախագահական ընտրություններում անհրաժեշտ 50 տոկոս ձայների ապահովման համար, հաղորդում է News.am-ը` հղում կատարելով Reuters-ին:
Համաձայնագիրը շեշտում է Էրդողանի մշտական կախվածությունն «Ազգայնական շարժում» կուսակցությունից՝ խորհրդարանի չորս խմբակցություններից ամենափոքրից: Անցյալ տարի այն աջակցել էր նախագահական լիազորությունների ընդլայման բարեփոխումներին: