ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանում փետրվարի 25-ին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ, փոխանցում է Washington Times-ը:
Ինչպես հայտնում են Թրամփի վարչակազմից՝ մինչև Օլիմպիական խաղերի հանդիսավոր փակումը Իվանկան հանդիպում կունենա Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, ինչը ևս մեկ անգամ կհաստատի Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունները: