Ղազախստանի Կրթության նախարարության և Շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի համաձայն՝ երկրի դպրոցներում կսկսեն դասավանդել շախմատ, փոխանցում է «Վեստի»-ն:
Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միլան Տուրպանովն ասել է, որ Ղազախստանը կկիրառի Հայաստանի փորձը: Նախատեսվում է պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանում շախմատի դասավանդման մեթոդիկային և առարկայի՝ դպրոցում ներդնելու գործընթացին:
Նա նաև նշել է, որ Ղազախստանի դպրոցներում շախմատ կդասավանդվի ապրիլից: