Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է առաջիկայում հեռակառավարվող տանկերի արտադրությամբ զբաղվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet»-ը։
«Մենք պետք է ինքներս արտադրենք հեռակառավարվող տանկեր և մենք դա կանենք»,-ասել է Էրդողանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում թուրք զինվորների կողմից օգտագործվող զենքի 65 տոկոսը թուրքական արտադրության է։