Ֆրանսիայում երկգույն դեմքով կատու է ծնվել։
Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mail-ը՝ կատվի դեմքն ասես քանոնով հավասարապես երկու մասի կիսված ու սև և մոխրագույն գույներով ներկված լինի:
Այս եզակի չորքոտանիները հայտնի են որպես «խիմերա» կատուներ։ Նրանք այսպիսի տեսք ստանում են մայրական արգանդում երկու սաղմերի կամ բեղմնավորված ձվաբջիջների միաձուլման հետևանքով:
Նշենք, որ «խիմերա» անունը վերցված է հունական դիցաբանությունից։ Դա մի հրեշ է, որն առյուծների, այծերի և օձերի խառնուրդից է առաջացել: