Թուրքիայում «ցնցված» են. բազմաթիվ թուրքեր բացահայտել են, որ հայկական արմատներ ունեն

12:55     23 փետրվարի, 2018

Թուրքիայի պետական ծառայությունները նոր  հարթակ են գործարկել, որի միջոցով Թուրքիայի քաղաքացիները կարող են ստուգել, թե ովքեր են եղել իրենց նախնիները՝ պարզապես մուտքագրելով անունը, ազգանունը և ծննդյան տարեթիվը։ 
«Մի քանի ժամվա ընթացքում հարթակ են մուտք գործել հազարավոր մարդիկ: Նրանցից շատերը ցնցող գրություններ են հրապարակել սոցիալական ցանցերում այն մասին, որ ըստ Թուրքիայի պետական արխիվների տվյալների հիման վրա գործող նոր պորտալի, իրենց նախնիները հայերն են եղել, այլ ոչ թե թուրքերը»,- հայտնում է թուրքական T24.com.tr պարբերականը, փոխանցում է РУСАРМИНФО-ն։ 
Նշվում է, որ  համակարգի շնորհիվ բացահայտվել է, որ բազմաթիվ  հայտնի լրագրողներ, գրողներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ Թուրքիայի մոլի ազգայնականներ արմատներով հայեր են։ 
Հաղորդվում է նաև, որ մեկնարկից մի քանի ժամ անց հարթակ մուտք գործելն անմիջապես արգելվել է, իսկ վերսկսելուց հետո բազմաթիվ հայտնի պետական և քաղաքական գործիչների մասին տեղեկություններն անհասանելի են դարձել:


© armedia.am