ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է զենքի վերահսկման ավելի խիստ միջոցառումներին, այդ թվում զենքի ձեռքբերման նվազագույն տարիքը մինչ 21 տարեկանը բարձրացնելուն:
«Ես խստորեն պնդելու եմ համապարփակ ստուգումների համար` շեշտելով հոգեկան առողջությունը: Բարձրացրեք տարիքը մինչ 21 տարեկանը:»
Նշենք, որ զենքի վաճառքի սահմանափակման հարցը նորից արդիական է դարձել Ֆլորիդայի դպրոցում հրաձգության դեպքից հետո, որի հետևանքով 17 մարդ էր զոհվել: