Անկարայի արձագանքը Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը

09:43     23 փետրվարի, 2018

Պաշտոնական Անկարան արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը: Թուրքական Anadolu կայքի հաղորդմամբ, երկրի ԱԳՆ-ն դատապարտել է հոլանդական խորհրդարանի որոշումը՝ այն անվանելով «անհիմն» և «իրավական ուժ չունեցող»:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված առաջին բանաձևով վերահաստատվում է 2004 թվականին Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը: Երկրորդ բանաձևով պարտադրվում է կառավարությանը հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակով ապրիլի 24-ին այցելել Հայաստան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ բանաձևերին դեմ քվեարկել է միայն մեկ խմբակցություն, որի երեք անդամներն էլ թուրք են:


© armedia.am