Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կխաղա Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» երաժշտական հեքիաթ-ներկայացման դերերից մեկը, հայտնում է BFM TV-ն ։ Թե որ կերպարի դերով հանդես կգա քաղաքական գործիչը, չի հաղորդվում։
Ներկայացման երաժշտական ուղեկցությունը կապահովվի Հանրապետական գվարդիայի նվագախումբը։ Ներկայացումը տեղի կունենա Ելիսեյան պալատում մարտի 1-ին։ Երեկոյի հյուրերի ցանկը կկազմի առաջին տիկին Բրիջետ Մակրոնը: