Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը հրաժարական է տվել սկանդալից հետո, որն առաջացել է քաղաքական գործչի՝ իր աշխատակիցների հետ ունեցած ինտիմ կապի մասին լուրերիղ հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը սիրային կապի մեջ է իր նախկին մեդիախորհրդական Վիկի Քեմփիոնի հետ, ով այժմ երեխա է սպասում նրանից։ Ընդ որում Ջոյսն արդեն 24 տարի ամուսնացած է, նա չորս երեխաների հայր է։
Ջոյսի «ծառայողական սիրավեպը» Ավստրալիայում հասարակական լայն արձագանք է ստացել: վարչապետ Մալկոլմ Թերնբուլը փոփոխություն է կատարել երկրի նախարարների վարքը կարգավորող փաստաթղթում՝ արգելելով նրանց ինտիմ հարաբերությոններ ունենալ աշխատակիցների հետ: