Սաուդյան Արաբիայի Արդարադատության նախարարությունը չեղարկել է այն օրենքը, որը ստիպում էր կանանց մնալ իրենց ամուսինների հետ՝ իրենց կամքին հակառակ, գրում է Middle East Monitor-ը:
Նոր օրենքով ամուսնալուծվել ցանկացող կանայք կարող են դա անել ամուսնու հետ փոխադարձ համաձայնության միջոցով կամ իրավական ընթացակարգով:
Այս քայլի նպատակը կանանց արժանապատվությունը պահպանելն է:
Վերջին մի քանի ամսում կանանց իրավունքների պաշտպանության և նրանց՝ հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ Սաուդյան Արաբիան մեծ առաջընթաց է գրանցել: