Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր նախագահների թոշակը բարձրացնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` Ալիևի նոր հրամանագրով՝ երկրի նախագահի անհատական թոշակը 2018 թվականի մարտի 1-ից ավելացվելու է 150 մանաթով՝ դառնալով 1450 մանաթ (շուրջ 850 ԱՄՆ դոլար):
Նշենք, որ մինչ այսօր Ադրբեջանի նախագահի անհատական թոշակը կազմել է 1300 մանաթ: