ԻՊ-ի ահաբեկիչները պարտությունից հետո Իրաքից և Սիրիայից առնվազն 400 մլն դոլար են դուրս հանել

18:20     23 փետրվարի, 2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռազմական պարտությունից հետ առնվազն 400 միլիոն դոլար է դուրս հանել Իրաքից և Սիրիայից, գրում է բրիտանական The Economist պարբերականը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պատգամավորին:

Նշվում է, ահաբեկիչները նաև լվացել են փողեր՝ միջնորդների միջոցով Իրաքում զանազան ձեռնարկություններ ձեռք բերելով: Թուրքիայի հակաահաբեկչական կառույցներում պարբերականի աղբյուրների կարծիքով՝ ԻՊ-ն Թուրքիայում տեղաբաշխել Է զգալի միջոցներ ոսկով և ունի այսպես կոչված «քնած բջիջներ» ամբողջ երկրում:

Ահաբեկիչները միջնորդների միջոցով դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանց են ստեղծել և օգտագործում Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում և Պարսից ծոցի երկրներում:


© armedia.am