Մադագասկարը տպավորված է Հայաստանի տնտեսական աճի տեմպերով և մտադիր է նրանից օրինակ վերցնել։ Այս մասին փետրվարի 23-ին՝ Երևանում կայացած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային, հաղորդում է News.am-ը։
Նրա խոսքերով, Մադագասկարը պատրաստ է օրինակ վերցնել Հայաստանից: «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի փորձով: Դուք համագործակցում եք 180 միլիոնանոց շուկայի հետ»,- հավելել է նախարարը:
Նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության հնարավորությունները:
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ապրանքաշրջանառության ցուցանիշները մեծ չեն: «Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք խթանել հարաբերությունները: Երկու երկրների հարաբերությունները հաստատվել են դեռ խորհրդային տարիներից: Պատվիրակություններ, ուսանողներ էին ժամանում, կային տնտեսական կապեր», - նշել է նա: