Եվրոպական միությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ սահմանված սահմանափակիչ միջոցները, հայտնում է Интерфакс-ը:
«Այդ միջոցները ներառում են զենքի մատակարման էմբարգոն և ակտիվների սառեցումը, ինչպես նաև երկու ընդդիմադիր գործիչների, մեկ գործարարի և մեկ լրագրողի չբացահայտված անհետացման հետ կապված ցուցակում ներառված 4 անձանց ճամփորդությունների արգելքը», -ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում:
Բելառուսի նկատմամբ սահմանափակիչ միջոցներն առաջին անգամ սահմանվել են 2004 թվականին: