Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինվորի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Վնասվածքը ստացել է որովայնի հատվածում»,- նշեց նա՝ հավելելով, որ Բերդի զինվորական հոսպիտալում զինծառայողին վիրահատել են, որից հետո տեղափոխվել է Երևան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: