Լեգենդար երգչուհի Բեթ Հարթը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Երևանում նկարահանված տեսանյութում, հայտնի ջազմեն Կարեն Գրիգորյանը զինվորական համազգեստով դաշնամուր է նվագում, իսկ Բեթ Հարթը ուշադիր և հիացած լսում է։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան` Բեթ Հարթը Երևանում եղել է 2017թ.-ի հուլիսին երաժիշտների և ամուսնու`Սքոթ Գեթսակովի ընկերակցությամբ։ Ամերիկյան ջազ-աստղի համերգը կայացել է Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում։