Թուրքիայի «Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելին մեկ օրում ազատ արձակելու լուրը։
Ինչպես փոխանցում է News.am-ը` «Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն իր Twitter-ի էջում գրել է․ «Ոչ ոք թող չնեղանա, ոչ ոք թող չբարկանա։ Թուրքիան ուզում էր ԱՄՆ-ին օսմանյան ապտակ հասցներ, սակայն գերմանական հողաթափով ծեծ կերավ։
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը պատասխանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի, ապա իրենք պատասխան կտան, ասել է.
«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը»։