Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե թմբուկ նվագողը հայ է, վրացի, թե ադրբեջանցի

15:53     24 փետրվարի, 2018

Կովկասյան բնավորությունը հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում: Սակայն ոչ բոլորը կարող են տարբերակել Անդրկովկասի ժողովուրդներին երաժշտական գործիքներ նվագելու միջոցով:

Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան` համացանցում հայտնված տեսանյութում թմբկահարը կարողանում է ցույց տալ, թե միևնույն ստեղծագործությունն ինչպես կնվագեին հայը, վրացին և ադրբեջանցին:

Տեսանյութը, որը հավաքել է ավելի քան մեկուկես միլիոն դիտում, շարունակում է հիացնել համացանցի օգտատերերին։



© armedia.am