Կովկասյան բնավորությունը հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում: Սակայն ոչ բոլորը կարող են տարբերակել Անդրկովկասի ժողովուրդներին երաժշտական գործիքներ նվագելու միջոցով:
Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան` համացանցում հայտնված տեսանյութում թմբկահարը կարողանում է ցույց տալ, թե միևնույն ստեղծագործությունն ինչպես կնվագեին հայը, վրացին և ադրբեջանցին:
Տեսանյութը, որը հավաքել է ավելի քան մեկուկես միլիոն դիտում, շարունակում է հիացնել համացանցի օգտատերերին։