Մոսկվա-Աստրախան չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Վոլգոգրադում ուղևորուհիներից մեկի հանկարծամահ լինելու պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել փետրվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով 0։14-ին։
Նշվում է, որ մահացածը տարեց կին է եղել։
Տեղի ունեցածը գրանցվել է ոստիկանության կողմից: Ստուգումներ իրականացնելու համար նյութերը կփոխանցվեն քննիչներին: