Թուրքիայում հերթական սկանդալային «գիտական բացահայտումն» է տեղի ունեցել։
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունը ստացած Աբդուլ Համիդի մահվան 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ թուրք պրոֆեսոր Էբուբեքիր Սուֆօղլուն հայտարարել է, թե այսօրվա Google-ի հորինողը եղել է հենց սուլթան Աբդուլ Համիդը, փոխանցում է News.am-ը:
Այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Սոցկայքերում սկսել են ծաղրել այս հայտարարությունը եւ հումորային մեմեր ստեղծել։