Կալուգա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը նախօրեին` գիշերը ժամը 04: 00-ին, փչացել է Վորոնեժ-Լուգանսկ ավտոմայրուղու 254 կմ հատվածի վրա: 15 ուղևորների, որոնց թվում են եղել երկու երեխա, օգնության են հասել ոստիկանության աշխատակիցները, փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Աշխատակիցներն առաջին հերթին օգնել են կանանց և անչափահասներին: Ավտոբուսի մյուս ուղևորները տեղափոխվել են երկաթուղային կայարան, որը գտնվում է գյուղի կենտրոնում (Կանտեմիրկովկա)», - հաղորդվում է Վորոնեժի մարզի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ փչանալու պատճառը ցածր օդի ջերմաստիճանի հետևանքով դիզելային վառելիքի սառեցումն է եղել:
Ավտոբուսը տեղափոխել են անվտանգ տարածք վերանորոգման համար: