ՄԱԿ Անվտանգության խորհուրդն երեկ միաձայն բանաձև է ընդունել, որը պահանջում է Սիրիայում առնվազն 30 օրով հրադադար հաստատել՝ բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։
Ինչպես Euronews-ի հետ զրույցում ներկայացրել է ՄԱԿ—ում Քուվեյթի ներկայացուցիչը, որը Շվեդիայի հետ միասին համահեղինակել է բանաձևը, հրադադարը տարածվելու է Սիրիայի ողջ տարածքի վրա։ Այն կոչված է պայմաններ ապահովել, որպեսզի անհապաղ հումանիտար աջակցություն ցուցաբերվի բնակչությանը, ինչպես նաև տարհանվեն հիվանդներն ու վիրավորները։
Բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել մի շարք բնակավայրերի շրջափակումը։
Միաժամանակ, հրադադարը չի տարածվելու «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաների վրա։