ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների շրջանակում ՄԱԿ Անվտանգության խորհրդից պահանջել է 33 նավերի համար նավավահանգիստների մուտքի միջազգային արգելք սահմանել:
ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանը ներկայացված հայտարարությամբ Վաշինգտոնը կազմակերպությանը խնդրում է պատժամիջոցային ցուցակում ներառել Հյուսիսային Կորեայի 27 կազմակերպությունների:
Սակայն 33 նավերից, որոնք կարող են արգելքի տակ հայտնվել, միայն 19 նավ է հյուսիսկորեական դրոշով լողում, որոնք և կասկածվում են այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմամբ նավթի տեղափոխման մեջ: