Երուսաղեմի քաղաքապետարանն ավելի քան 180 մլն դոլար կբռնագանձի քրիստոնեական եկեղեցիներից

12:00     26 փետրվարի, 2018

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր է քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից, որպես անշարժ գույքի հարկ, բռնագրավել ավելի քան 180 միլիոն դոլար: Chelorg.com-ի հաղորդմամբ, այս մասին ասել է քաղաքապետ Նիր Բարկաթը:

Եկեղեցու առաջնորդները մեղադրում են քաղաքի իշխանություններին երկարամյա «ստատուս քվո»-ի կարգավիճակը խախտելու մեջ և, ի նշան բողոքի, քրիստոնեության գլխավոր սրբավայրերից համարվող Տիրոջ դամբարանի տաճարը փակել են զբոսաշրջկների և ուխտագնացների համար:

«Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքը գերազանցում է 650 միլիոն շեկելը (187 միլիոն դոլար): Մենք այլևս չենք պահանջելու, որպեսզի Երուսաղեմի բնակիչները տանեն այդ ծանր բեռը և սուբսիդավորեն այդ հսկայական պարտքը», - ասել է Բարկատը:


© armedia.am