Հռոմում տարվա այս եղանակի համար անբնական ձյուն է տեղացել, հայտնում է NEWS.am-ը:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Իտալիայի մայրաքաղաքում փակվել են դպրոցները:
Հաղորդվում է, որ ցուրտ հոսանքը այստեղ է հասել Սիբիրից և շարժվում է դեպի Իտալիայի հարավ: Հռոմում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -5 աստիճանի:
Վերջին անգամ նման եղանակային երևույթ եղել է 2012-ի փետրվարին, երբ հավերժ քաղաքի կյանքը մի քանի օր փաստացի ամբողջությամբ արգելափակվել էր շարունակական ձյան պատճառով: