Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին պետական այցով կմեկնի Վաշինգտոն, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կընդունեն Ֆրանսիայի նախագահին և տիկին Մակրոնին ապրիլի 24-ին Սպիտակ տանը: Այս այցը կնպաստի տնտեսական և գլոբալ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-Ֆրանսիայ համագործակցության զարգացմանը, երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը», - ասել է նա: