Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի առթիվ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
«Ակցիայի մասնակիցները պաստառներ էին բարձրացրել, որոնց վրա գրված էր. «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Սումգաիթը 30 տարեկան է», «Արցախը Հայաստան է»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Ադրբեջանն ընդունի 1988թ.-ի իրադարձությունները»,- տեղեկացնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ֆեյսբուքյան էջը: