Սիրիայում հրադադարի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կոչը տարածվում է Աֆրինի վրա ևս, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում:
Մակրոնը նշել է, որ մարդասիրական դադարը տարածվում է ողջ Սիրիայի վրա, ներառյալ Աֆրինի, և պետք է իրականացվի ամենուր ու բոլորի կողմից:
Մակրոնը նաև խիստ անհանգստություն է հայտնել Կիպրոսի ափին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ` ընդգծելով «Կիպրոսի ինքնիշխանությունը հարգելու կարևորությունը»: