Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որտեղ վերջինս պատրաստակամություն էր հայտնել հանուն «հայրենիքի» մանկահասակ աղջկան զոհ տալ։ Դրանից հետո Էրդողանի ելույթը լսելու համար հավաքված ամբողը ծափահարել էր, հաղորդում է Ermenihaber-ը։
«Ինչպիսի անխղճություն է։ Բա ծափե՞րը։ Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն»»,-գրել է Փայլանը։