Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Թամադեր բին Յուսեֆ ալ Ռամահին նշանակել է աշխատանքի և սոցիալական զարգացման փոխնախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Arabnews.com-ը։
Բացի այդ, Սալման թագավորը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության զարգացման նախագծերին:
Նշվում է, որ նախագծում ներկայացված են նախարարության տեսլականը և ռազմավարությունը, կազմակերպչական կառուցվածքը, մարդկային ռեսուրսների կառավարման պահանջները և ազգային պաշտպանության ռազմավարությունը: