Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը։