«Արսենալ». Մխիթարյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում

10:07     28 փետրվարի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «զինագործների» ամսվա լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն առայժմ գլխավորում է առաջարկված 4 ֆուտբոլիստների ցանկը: Բացի հայ կիսապաշտպանից, ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար առաջադրված են նաև Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմզին, Հեկտոր Բելերինը:

Մխիթարյանի օգտին կարող եք քվեարկել նաև Դուք՝ հետևյալ հղումով:


© armedia.am