Արցախ այցելության համար ադրբեջանական բանտում հայտնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: «Ընկերներ, հավանո՞ւմ եք իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը ֆեյսբուքյան իր էջում: